• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 20:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային11:53, 16 Հոկտեմբեր 2015

Թուրքիան ԵՄ-ից 3 միլիարդ եվրո է պահանջել փախստականների հոսքը վերահսկելու դիմաց

Թուրքիան ԵՄ-ից 3 միլիարդ եվրո է պահանջել փախստականների հոսքը վերահսկելու դիմաց

Սիրիացի փախստականների հարցով Բրյուսելում կայացած Եվրամիության անդամ պետությունների ղեկավարների ու կառավարությունների խորհրդաժողովից հետո համաձայնության է ձեռք բերվել այդ հարցում Թուրքիայի հետ համագործակցության ծրագիրի շուրջ:

Թուրքական «Mynet» լրատվական կայքը հայտնում է, որ  սիրիացի փախստականների հոսքը վերահսկելու դիմաց Թուրքիան  ԵՄ-ից պահանջել  է 3 միլիարդ եվրո ֆինանսական օգնություն, Թուրքիայի քաղաքացիների համար Շենգենյան գոտու մուտքի արտոնագրերի գործընթացի դյուրացում  և առաջընթաց եվրաանդամակցության բանակցություններում:

ԵՄ ղեկավարների  գագաթնաժողովից հետո արված հայտարարության մեջ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայնտել է, որ Թուրքիայից Եվրոպա անցնող փախստականների հոսքը վերահսկելու հարցում գործողությունների ծրագրի շուրջ համաձայնության գալը մեծ քայլ է:

Սակայն, ինչպես գրում է թուրքական աղբյուրը, հստակ տեղեկություններ չկան, թե այդ գործողությունների ծրագրի շրջանակներում ինչ չափով են բավարարվել Թուրքիայի պայմանները:

Իսկ ահա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ  ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում առաջընթաց կլինի:

Իսկ ինչ վերաբերում է ֆինանսական օգնությանը, ապա Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը տեղեկացրել է, որ օգնության ընդհանուր գումարի շուրջ թուրք պաշտոնյաների հետ բանակցությունները առաջիկայում շարունակվելու են:

Յունկերը, խոսելով մուտքի արտոնագրի գործընթացի հեշտացման մասին, ասել է, որ  ԵՄ-ն այդ հարցում աշխատանքները կարագացնի:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}