• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 23:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային07:13, 31 Հոկտեմբեր 2015

ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել Թուրքիայում մամուլի վրա գործադրվող ճնշումների կապակցությամբ

ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել Թուրքիայում մամուլի վրա գործադրվող ճնշումների կապակցությամբ

ԵԱՀԿ (Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն) դիտորդական խմբի մամուլի խոսնակ «Շվեդիայի լիբերալիստական կուսակցության» պատգամավոր Մարգարետա Սեդարֆելտը Թուրքիայում ընտրություններից առաջ հեռուստաալիքների ու թերթերի դեմ սկսված արշավը համարել է խիստ մտահոգիչ:

Ըստ թուրքական «Zaman» թերթի կայքի` եվրոպացի պաշտոնյան հայտնել է, որ Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի, քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բացի հանդիպում է ունեցել նաև օրերս պետության կառավարման տակ վերցված «Bugün» թերթի և  «Kanaltürk» հեռուստաընկերության ղեկավարությունների հետ:

Սեդարֆելտը նշել է, որ իրենք անհանգիստ են առաջիկա օրերին սպասվող հնարավոր զարգացումների և ընդհանրապես Թուրքիայում մամուլի ապագայի համար:

«Առաջիկայում ևս շարունակելու եմ հետևել մամուլի բնագավառում Թուրքիայում տեղի ունենալիք զարգացումներին»,- ավելացրել է եվրոպացի պաշտոնյան:

Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ օրեր առաջ թուրքական ընդդիմադիր «Koza İpek» լրատվական հոլդինգի ղեկավար կազմը փոխարինվել է իշխանությունների կողմից նշանակված հոգաբարձուներով, որոնք ստանձնել են հոլդինգի կառավարումը:

«Koza İpek» հոլդինգն իր կազմում ներառում է 22 կազմակերպություն, որնց թվում են «Millet» և «Bugün» թերթերը «Kanaltürk» և «Bugün TV» հեռուստաալիքները: Վերջինս, օրինակ, ամիսներ առաջ հրապարակել էր նյութեր, որոնք ապացուցում էին Թուրքիայի իշխանության օգնությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը:

Նշենք, որ Թուրքիայում որևէ բաժնետիրական ընկերության վրա դատարանի կողմից հոգաբարձուներ է նշանակվում այն դեպքում, երբ բաժնետերերի միջև առաջացած անհամաձայնությունների արդյունքում ընկերությունը ենթակա չի լինում հետագա շահագործման կամ այն դեպքում երբ կազմակերպությունը (ղեկավարությունը) կասկածվում է ծանր հանցագործության մեջ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}