Միջազգային13:30, 09 Նոյեմբեր 2015
Ամենաշատ ծխախոտ օգտագործող երկրների ցանցկում Թուրքիան 11-րդն է

Հայտնի է դարձել, որ ամենաշատ ծխախոտ օգտագործող երկրների ցուցակում Թուրքիան զբաղեցնում է 11-րդ տեղը: Թուրքական «gazetevatan» լրատվամիջոցը, հղում տալով «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) ներկայացրած տվյալներին, նշում է, որ այդ ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է Հունաստանը:
Նույն OECD-տվյալներով՝ Թուրքիայում մեծահասակների 23.8 տոկոսն է օգտագործում ծխախոտ, իսկ Հունաստանի դեպքում մեծահասակ բնակչության՝ 39 տոկոսը:
Վերոնշյալ ցուցակի առաջին տասնյակում տեղ են գտել` Չիլին, Հունգարիան, Էստոնիան, Չինաստանը, Ռուսաստանը Ֆրանսիան և Իսպանիան:
Թուրքիայի բնակչության տղամարդկանց 37 տոկոսն է օգտագործում ծխախոտ: Կանանց դեպքում այդ ցուցանիշը 10.7 տոկոս է: Նշվում է, որ այդ ցուցանիշով Թուրքիան 2000թ. զբաղեցնում էր 32-րդ հորիզանականը:
Ըստ OECD-ի` ամեն տարի ծխոխոտից մահանում է 6մլն ավելի մարդ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |