Միջազգային07:53, 20 Նոյեմբեր 2015
Ասադը հայտարարել է, որ նաև Թուրքիայի աջակցությամբ է ԻՊ-ը կարողանում կոտորածներ կազմակերպել

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը իտալական «Rai Uno» հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության ստեղծմանը: Նշելով, որ ԻՊ-ն առաջացել է արևմուտքի պատճառով՝ Ասադն ասել է. «Ձեզ կարող եմ հավաստիացնել, որ Սիրիայում ԻՊ-ի ստեղծվելու համար չկային բնական ու սոցիալական պայմաններ»:
Փարիզի ահաբեկչական հարձակումների վերաբերյալ Սիրիայի նախագահը նշել է, որ հնարավոր է` այդ ահաբեկիչները ռազմական պատրաստություն անցած լինեն Սիրիայում, բայց ԻՊ-ը հիմնվել է է Իրաքում և Աֆղանստանում: Ասադը հիշեցրել է Անգլիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյերի «Իրաքյան պատերազմն օգնեց ԻՊ-ի առաջացմանը» խոսքերը` նշելով, որ դրանք արևմուտքի աջակցության ամենալավ ապացույցն են:
«Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի աջակցության ինչպես նաև արևմուտքի վարած քաղաքականության հետևանքով է, որ Սիրիայում պատրաստություն անցած ջիհադիստները կարողանում են Փարիզում ու այլ վայրերում կոտորածներ կազմակերպել»,- ավելացրել է Ասադը:
Ասադը խոսել է նաև Սիրիայում անցկացվելիք նախագահական ընտրությունների մասին` ասելով, որ դրանց կոնկրետ ժամկետները կորոշվի երկրում ահաբեկչության նկատմամբ հաղթանակ տանելուց հետո միայն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |