Միջազգային08:41, 23 Նոյեմբեր 2015
Թուրքական ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ռումբի առկայության կասկածի պատճառով
Թուրքական ավիաուղիներին պատկանող A330 ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել: Ըստ թուրքական «Hurriyet» պարկերականի` Նյու Յորք- Ստամբուլ չվերթն իրականացնող օդանավը վայրէջք է կատարել Կանադայի օդանավակայաններից մեկում, քանի որ կասկածներ են եղել որ ինքնթիռում ռումբ կա:
Ըստ պարբերականի` ինքնաթիռի օդ բարձրանալուց քիչ անց «Twitter» սոցիալական կայքում անհայտ մի օգտատեր գրել է, թե իբր ինքնաթիռի մեջ պայթուցիկ կա և շուտով այն պայթելու է: Օդաչուներին հրահանգվել է փոխել օդանավի ուղղությունը և վայրէջք կատարել Կանադայի Հալիֆաքսի օդանավակայանում:
Կանադայում, ուղևորներին տարհանել են ինքնաթիռից և մանրամասն զննություն իրականացրել: Իրավապահ մարմինները ինքնաթիռում պայթուցիկ կամ այլ կասկածելի առարկաներ չեն հայտնաբերել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |