Միջազգային13:52, 23 Նոյեմբեր 2015
Թուրքիան ցանկանում է ռուսական օդուժի գործողությունների հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ

Թուրքիան պատրաստվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում բարձրացնել Սիրիայում թուրքմենական գյուղերի ուղղությամբ ռուսական օդուժի հարվածների հարցը: Ինչպես փոխանցում է թուրքական «yeniakit» լրատվական կայքը, նոյեմբերի 22-ին Թուրքիայի վարչապետ Ահմե2 Դավութօղլուն անվտանգության ժողով է գումարել, որի ժամանակ քննարկվել էր թուրքմենների ուղղությամբ ռուսական օդուժի գործողությունների հարցը: Թուրքական կողմի ցանկությունը հարցը տեղափոխել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի օրակարգ հաստատել է նաև «Reuters» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի կառավարության իր աղբյուրները:
Դավութօղլուն մասնավորապես շեշտել է, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող օպերացիաների ժամանակ չպետք է տուժի Սիրիայի խաղաղ բնակչությունը, այդ թվում՝ տեղաբնակ թուրքմենները: Տեղեկացրել է, որ իրենք դիվանագիտական ճանապարհով ամեն ինչ անելու են, որպեսզի պաշտպանեն Սիրիայում բնակվող թուրքմենների իրավունքները:
Նշենք, որ նախորդ շաբաթ ռուսական ավիահարվածների վերաբերյալ հայտարարություն էր արել Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը, որում նշված էր, թե այդ հարվածների թիրախ են դարձել ոչ թե ԻՊ-ի զինյալները, այլ այդ տարածքում ապրող թուրքմենները: Ավելի վաղ վերոնշյալի կապակցությամբ Թուրքիայի ԱԳՆ-ում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կորլովից պարզապանումներ էին պահանջել:
Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ իրենք արևմտյան երկրներից չեն ստացել որևէ պաշտոնական հայտարարություն, որտեղ նշված է եղել, որ օդային հարվածներից հետո սիրիացի խաղաղ բնակիչներ են զոհվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |