Միջազգային12:40, 01 Դեկտեմբեր 2015
Օբաման Էրդողանի հետ հանդիպումից հետո. «Պարոն Էրդողանը ճիշտ է»

Փարիզում, որտեղ ընթանում է կլիմայի հարցերով գագաթնաժողովը, ավարտվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Հանդիպման ավարտից հետո երկու նախագահները համատեղ հայտարարություն են արել:
Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի տեղեկացմամբ՝ Էրդողանն ասել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են Սիրիայում տեղի ունեցող դեպքերը: Ըստ Էրդողանի՝ իրենց նպատակը Վիեննայում անցկացված հանդիպումների ժամանակ Սիրիայում անցումնային գործընթացին վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ ավարտին հասցնելն է:
Թուրքիայի նախագահը տեղեկացրել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների ներկա վիճակը:
«Այս պահին մեր խնդիրն է, թե ինչպես այս գործում դիվանագիտությամբ արդյունքի հասնել, քանի որ տարածաշրջանում առկա լարվածությունը մեզ համար էլ է մտահոգիչ»:
Իսկ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ սատարում է Թուրքիայի ինքնապաշտպանության իրավունքը:
«Հանդիպման ժամանակ խոսել ենք լարվածությունների թուլացման, դիվանագիտական ճանապարհով խնդիրների լուծմանը մասին: Պարոն Էրդողանը ճիշտ է, այդ մասին Վլադիմիր Պուտինին էլ ասացի: Լարվածությունն ամենևին օգտակար չէ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |