Միջազգային07:33, 10 Դեկտեմբեր 2015
Չեխիայի նախագահը դեմ է Թուրքիայի ԵՄ անդամակցությանը

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը դեմ է արտահայտվել Թուրիքիայի Եվրամիության (ԵՄ) անդամակցությանը` նշելով, որ Թուրքիան չպետք է ԵՄ մաս կազմի:
«Hürriyet» թերթը գրում է, որ Չեխիայի նախագահը ԵՄ-ին քննադատել է Թուրքիային 3 միլիարդ եվրո տրամադրելու որոշման համար, որը պետք է նպատակաուղղվի ԵՄ փախստականները հոսքը կասեցնելու գործին: Ըստ Զեմանի՝ Թուրքիան ի վիճակի է այդ փախստականներին ինքնուրույն օգնել, քանի որ այդ մարդիկ ևս նույն կրոնն են դավանում:
Զեմանը մեղադրել է Թուրքիային «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հետ կապերի մեջ՝ նշելով. «Չնայած Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն այնպես է գործում, կարծես ԻՊ-ի դաշնակիցը լինի»:
Վերջում Չեխիայի նախագահn ընդգծել է, որ իր քննադատություններից հետո սպասում է, որ Չեխիայում Թուրքիայի դեսպանը բողոքի նոտա կհղի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |