Միջազգային09:17, 10 Դեկտեմբեր 2015
Թուրք-իրաքյան լարվածության շրջանակներում Չինաստանը աջակցել է Իրաքին
Չինաստանի արտգործնախարարությունը զգուշացրել է Թուրքիային՝ «Անհրաժեշտ է հարգել Իրաքի տարածքային ամբողջականությունը»:
Թուրքական «ensonhaber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Թուրքիայի կողմից Իրաքի Մուսուլ քաղաքի մերձակայքում ռազմական ուժերի տեղակայման հարցում Չինաստանը աջակցություն է հայտնել է Իրաքին: Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Հուա Չունյինգը մայրաքաղաք Պեկինում կազմակերպված հերթական մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ իրենք ուշադրությամբ հետևում են թեմայի վերաբերյալ զարգացումներին:
Չունյինգը հիշեցրել է, որ Թուրքիայի և Իրաքի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել և կոչ արել կողմերին՝ խնդիրը կարգավորել բանակցությունների միջոցով:
Արտգործնախարարության խոսնակը նշել է, որ խնդրին պետք է մոտենալ միջազգային իրավունքի սկզբունքների և հատկապես ՄԱԿ-ի սահմանադրության շրջանակներում:
«Անհրաժեշտ է հարգել Իրաքի ինքնուրույնությունն ու տարածքային ամբողջականությունը,- նշել Չունյինգը: Իսկ անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարին՝ խոսնակn ընդգծել է.- Պետք է առաջնորդվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան որոշումներով և միջազգային իրավունքի սկզբունքներով»:
Չինաստանի ատրգործնախարարի խոսնակը շեշտել է, որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի տարածաշրջանում իրական խաղաղություն և կայունություն հաստատել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |