Միջազգային07:23, 12 Դեկտեմբեր 2015
Իրաքը դիմել է ՄԱԿ-ի ԱԽ թուրքական զինուժն իր տարածքից հանելու համար
ՄԱԿ-ում Իրաքի մշտական ներկայացուցիչ Ալի ալ Հաքիմն Իրաքից թուրքական զորքն անհապաղ դուրս բերելու պահանջով նամակ է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ (ԱԽ):
Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության` նամակով ԱԽ-ի խնդրվում է պահանջել Թուրքիայից, որպեսզի վերջինս անհապաղ դուրս բերի զորքերը Իրաքի տարածքից և այլևս չխախտի այդ երկրի ինքնիշխանությունը: Դիմումի մեջ Թուրքիայի կողմից Իրաք զորք ուղարկելը (առանց Իրաքի թույլտվության) միջազգային իրավունքի բացահայտ խախտում է որակվում:
Նամակում մասնավորապես ասվում է. «Չնայած խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու և երկու երկրների միջև երկխոսություն կառուցելու համար Իրաքի գործադրած ջանքերին`Թուրքիան չի համաձայնվել դուրս բերել իր զորքերը:
Իրաքն իրավունք ունի ամեն տեսակ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի ագրեսիվ գործողությունները կանգնեցնելու և իրեն պաշտպանելու համար»:
Ըստ աղբյուրի` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս թեմայով հայտարարություններ է արել նաև ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը:
Վերջինս լրագրողներին հայտնել է, որ իրենք ստացել են Իրաքի նամակը և կրկնօրինակները բաժանել ԱԽ-ի անդամ երկրների ներկայացուցիչներին:
Փաուերը նշել, որ իր երկիրը միշտ հայտարարել է, որ Իրաքի տարածքում ցանկացած զորքի տեղակայում պետք է կատարվի այդ երկրի կառավարության համաձայնությամբ:
«Մեր կարծիքով այդ բարդ խնդիրը բարեկամաբար լուծելու համար անհրաժեշտ է, որ Թուրքիան և Իրաքը շարունակեն երկխոսությունը»,- հայտարարել է Փաուերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |