Միջազգային13:54, 16 Դեկտեմբեր 2015
Թուրքիան ռազմաբազա է հիմնելու Քաթարում

Թուրքիայի նախաձեռնությամբ Քաթարում հիմնվելու է ռազմաբազա: Ինչպես փոխանցում է թուրքական «dunya» լրատվակայքը, դա Թուրքիայի առաջին ռազմաբազան է լինելու Մերձավոր արևելքում
Ընդհանուր թշնամու դեմ պայքարելու նպատակով ռազմաբազա հիմնելու մասին պայմանագիր Թուրքիայի և Քաթարի միջև ստորագրվել էր դեռևս 2014 թվականին: Իսկ նույն թվականի հունիսին Թուրքիայի խորհրդարանը վավերացրել էր ստորագրված պայմանագիրը:
Աղբյուրը տեղեկացնում է, որ թուրքական կողմի նախաձեռնությամբ ստեղծվելիք ռազմբազայի թեմային «Reuters» լրատվական գործակալության հետ զրույցում անդրադարձել է Քաթարում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ահմեթ Դեմիրոքը:
Նա մասնավորապես ընգծել է, որ ռազմաբազայում տեղակայվելու են 10 հազար զինվոր: Բացի դրանից տեղակայվելու են ռազմաօդային և ռազմածովային ուժեր, ինչպես նաև հատուկ նշանակության ջոկատներ:
«Թուրքիան և Քաթարը նույն հարցերի առջև են կանգնած: Տարածաշրջանային մի շարք զարգացումները և որոշ երկրների անորոշ քաղաքականությունը երկու երկրներին էլ անհանգստացնում են: Ընդհանուր թշնամու դեմ ենք կանգնած: Մերձավորարևելյան այս ճգնաժամի շրջանում երկու երկրների միջև համագործակցությունը շատ կարևոր է»:
Հավելենք, որ Քաթաթում ռազմաբազա ստեղծելու խոսակցություններն ի հայտ եկան այն ժամանակ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով մեկնել էր Քաթար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |