Միջազգային09:37, 17 Դեկտեմբեր 2015
Ըստ ԵՄ պաշտոնյայի՝ առկա զարգացումները Թուրքիային չեն մոտեցնում եվրաանդամակցությանը
Եվրամիության (ԵՄ) հանձնաժողովի ընդլայնման հարցերով նախկին հանձնակատար և հանձնաժողովի նախագահի օգնական Գյունթեր Վերհոյգենի կարծիքով Թուրքիա-ԵՄ հարաբերություններում առկա զարգացումները չեն կարող նպաստել Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին:
Թուրքական «Zaman» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Թուրքիա-ԵՄ հարաբերություններից լավատեղյակ գերմանացի գործիչը «Deutsche Welle»-ի հետ զրույցում նշել է, որ նոյեմբերի 29-ին ԵՄ-ի ու Թուրքիայի միջև ստորագրված «փախստականների ճգնաժամի» լուծմանն ուղղված համաձայնագիրը չի կարող Թուրքիային որևէ կերպ մոտեցնել ԵՄ-ին անդամակցության նպատակին:
«ԵՄ-ի որոշ լիդերներ բացահայտորեն հայտարարեցին, որ Թուրքիայի հետ բանակցում են, քանի որ հարկադրված են դա անել: Թուրքիայի առումով ԵՄ-ի վարած քաղաքականությունում որևէ հիմնարար փոփոխություն տեղի չի ունեցել: Ինչքան ուզում եք՝ նոր բանակցային վեկտորներ բացեք, եթե գերմանական դաշնային կառավարությունը կազմող կուսակցությունները ջանք չթափեն Թուրքիայի հարցում ԵՄ-ի մոտեցումը փոխելու ուղղությամբ, ապա ամեն ինչ ապարդյուն կլինի: Դա մեզ չի մոտեցնի վերջնական նպատակին»,- տեսակետ է հայտնել Վերհեյգենը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |