• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 02:36
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային07:30, 23 Դեկտեմբեր 2015

«Anonymous»-ը պատերազմ է հայտարարել Թուրքիային

«Anonymous»-ը պատերազմ է հայտարարել Թուրքիային

Հայտնի «Anonymous» հաքերների (ցանցահեններ) խումբը տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է Թուրքիայի դեմ կիբեր պատերազմ սկսելու մասին: Տեսանյութում «Anonymous»-ը հայտարարել է, որ թիրախ է ընտրել Թուրքիայի կառավարությանը, քանի որ վերջինս սատարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը: Խումբը ստանձնել է վերջին օրերին թուրքական հազարավոր կայքերի վրա կատարված հարձակումների պատասխանատվությունը:

«Anonymous»-ի հայտարարության մեջ նշվում է. «Թուրքիան աջակցում է ԻՊ-ին՝ նավթ գնելով և զինյալներին բժշկական օգնություն ցուցաբերելով: Մեզ համար այլևս ընդունելի չէ Թուրքիայի առաջնորդ Էրդողանի աջակցությունը ԻՊ-ին: Դիմում ենք Թուրքիայի կառավարությանը, եթե չհրաժարվեք  ԻՊ-ին աջակցելուց, կշարունակենք հարձակումները ձեր ցանցային տիրույթի ու բանկերի վրա ու կկոտրենք կառավարական կայքերը: Թիրախ կդարձնենք ձեր օդանավակայանները, ռազմական հաստատությունները և պետական մարմինները: Կոչնչացնենք բանկային ենթակառուցվածքները: Վերջ տվեք այս խելագարությանը: Ձեր ճակատագիրը ձեր ձեռքում է»:

Թուրքական «Sozcu» լրատվական կայքը հիշեցնում է, որ «Anonymous»-ը ավելի վաղ պատերազմ էր հայտարարել ԻՊ-ին, իսկ անցած ամիս #OpTurkey հեշթեգով արշավ էր սկսել Թուրքիայի դեմ, որի ընթացքում հարձակում էր կատարել մոտ 40 հազար կայքի վրա:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}