• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 08:27
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային08:44, 29 Դեկտեմբեր 2015

Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելուն միտված բանակցությունները շարունակվում են

Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելուն միտված բանակցությունները շարունակվում են

Իսրայելի Վարչապետ Բենյամին Նեթանյահուի անձնական ներկայացուցիչ, արտաքին գործերի նախարարության համակարգող Դորե Գոլդը հայտարարել է, որ ներկայում հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ Թուրքիայի և Իսրայելի միջև ինտենսիվ բանակցություններ են տեղի ունենում:

Թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը, հղում անելով հրեական «Jerusalem Post» թերթին, մեջբերել է հրեա պաշտոնյայի խոսքերը. «Կան թեմաներ, որոնց շուրջ արդեն համաձայնության ենք հասել, որոշ թեմաների շուրջ էլ դեռ շարունակվում են բանակցությունները, սակայն գործերը ճիշտ ուղղությամբ են առաջ գնում»:

Գոլդը նշել է, որ տարածաշրջանում տնտեսական և անվտանգության ոլորտներում տեղի ունեցող զարգացումները 2 երկրների շահերը իրար են կապում:  

«Հավատում եմ, որ համաձայնությունը հեռու չէ, սակայն վերջնական համաձայնության համար կոնկրետ ամսաթիվ չեմ կարող նշել: Տարածաշրջանում տիրող իրավիճակը մեզ համաձայնությունից բացի այլ ընտրություն չի թողում»,- ասել է Իսրայելի վարչապետի անձնական ներկայացուցիչը:

Թուրքական գործակալությունն էլ հիշեցրել է, Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընի հայտարարությունը, ով ասել էր, որ հարաբերությունների կարգավորման համար ներողությունից բացի թուրքական կողմը Իսրայելից պահանջում է «Մավի Մարմարա»-ի միջադեպի զոհերի համար փոխհատուցում և Գազայի հատվածի ապաշրջափակում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները սրվել էին «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո: Իսրայելցի զինվորները 2010 թ-ի մայիսի 31-ին հարձակվել էին թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա, որը միջազգային մարդասիրական նավաշարասյան կազմում օգնություն էր փոխադրում Պաղեստինի Գազայի հատված: Թել Ավիվը պահանջել էր նավի վրա բեռների ստուգում անցկացնել: Երբ նավի անձնակազմը հրաժարվել էր ենթարկվել պահանջին, իսրայելցի զինվորների հարձակման էին անցել: Հարձակման հետևանքով զոհվել էր Թուրքիայի 9 քաղաքացի:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}