Միջազգային08:40, 14 Հունվար 2016
Ջակարտայում թուրքական դեսպանատան մոտ պայթյուններ են տեղի ունեցել

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում գտնվող թուրքական դեսպանատան շրջակայքում մի քանի պայթյուններ են որոտացել: Պայթյունների և դրանց հաջորդած բախումների հետևանքով զոհվել է 7 մարդ:
Թուրքական «Haberler» լրատվական կայքը իրազեկում է, որ առնվազն 6 հզոր պայթյուն է տեղի ունեցել, որոնցից 3-ը որոտացել են Թուրքիայի և Պակիստանի դեսպանատների մոտ: Պայթյուններ են եղել նաև նախագահական նստավայրի և ՄԱԿ-ի գրասենյակի հարևանությամբ գտնվող առևտրի կենտրոնների մոտ:
Ինդոնեզիայի ոստիկանության տարածած հայտարարության համաձայն՝ պայթյուններից առնվազն մեկն իրականացրել է մահապարտը, իսկ բախումներին մասնակցել է ավելի քան մեկ տասնյակ զինյալ:
Ոստիկանության մամուլի խոսնակ Անտոն Չարլիյանը տեղեկացրել է, որ հնարավոր է ահաբեկչական հարձակումների հետևում կանգնած է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ), քանի որվերջին շրջանում ԻՊ-ից սպառնալիքներ էին ստացել:
Դեռևս որևէ ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |