• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 08:27
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային12:29, 15 Հունվար 2016

Հայտնի գիտնականը մերժել է Թուրքիա գնալու Էրդողանի հրավերը

Հայտնի գիտնականը մերժել է Թուրքիա գնալու Էրդողանի հրավերը

Ամերիկացի հայտնի լեզվաբան, փիլիսոփա և գրող Նոամ Չոմսկին (Խոմսկի), մերժել է Էրդողանի` Թուրքիա այցելելու և տեղում իրավիճակին ծանոթանալու հրավերը:

Էրդողանը աշխարհահռչակ գիտնականին ուղղված նման առաջարկով էր հանդես եկել այն բանից հետո, երբ Չոմսկին միացել էր օրերս 1128 թուրք գիտնականների կողմից ստորագրած «Այս մեղքին հանցակից չենք դառնա» համատեղ հայտարարությանը: Թուրք  ակադեմիկոսների «Հանուն խաղաղության» նախաձեռնության հրապարակած հայտարարությանը, որում դատապարտվում էր պետության գործողությունները քրդաբնակ շրջաններում, Չոմսկիից բացի միացել են նաև բազմաթիվ գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից:

Թուրքական «İnternethaber.com» լրատվական կայքը, հղում անելով անգլիական «The Guardian» թերթին գրում է, որ Չոմսկին ի պատասխան ասել է, որ կմեկներ Թուրքիա, եթե հրավերը քրդերի կողմից ստացած լիներ:

Հայտնի գիտնականը մասնավորապես ասել է. «Եթե Թուրքիա գնալու որոշում կայացնեմ, ապա դա կլինի ոչ թե նրա հրավերով, այլ այն համարձակ ընդդիմադիրների, որոնց շարքերում տարիներ շարունակ հալածվող քրդեր կան: Նախկինում ևս նրանց հրավերով են հաճախակի գտնվել Թուրքիայում»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի Սիլվան, Սուր, Նուսայբին, Ջիզրե, Սիլոփ շրջաններում տևական ժամանակ շարունակվող պարետային ժամերի և բախումների դեմ որպես բողոքի նշան կյանքի կոչված   «Հանուն խաղաղության» նախաձեռնությունն օրերերս հանդես էր եկել հայտարարությամբ:

«Մենք այս մեղքին հանցակից չենք դառնա» կարգախոսը կրող հայտարարության տակ ստորագրել էին աշխարհի 89 համալսարաններում աշխատող 1.128 գիտնական, ինչպես նաև՝ շուրջ 400 աջակից ողջ աշխարհից: Նրանք պահանջել էին անմիջապես դադարեցնել վերը նշված շրջաններում բնակչության հանդեպ կիրառվող բռնություններն ու սահմանափակումները:

Ավելացնենք նաև, որ հայտարարության պատճառով թուրք գիտնականների նկատմանբ հետաքննություն է սկսվել, ինչի շրջանակներում արդեն 19 մարդ է ձերբակալվել:


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}