Միջազգային11:17, 22 Հունվար 2016
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Օբամայի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Թուրքական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ զրույցի ընթացքում քննարկվել են մասնավորապես «Իսլամական պետություն» (ԻՊ- DAİŞ) ահաբեկչական խմբավորման և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինված խմբավորման գործունեության դեմ պայքարին առնչվող խնդիրներ: Կողմերը հաստատակամություն են հայտնել ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ պայքարում համագործակցությունը շարունակելու հարցում:
Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ նախագահը դատապարտել է Ստամբուլում և Դիարբեքիրում տեղի ունեցած ահաբեկչությունները և այդ ողբերգությունների կապակցությամբ ցավակցել Թուրքիային՝ ի դեմս Էրդողանի:
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ նախագահի օգնական Ժոզեֆ Բայդենի Թուրքիա այցին, որի ընթացքում նախատեսվում են ահաբեչության դեմ պայքարի և մի շարք այլ խնդիրների մանրամասն քննարկումներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |