• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 08:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային07:43, 23 Հունվար 2016

Գերմանացի ակադեմիկոսները աջակցում են Թուրքիայում հետապնդվող իրենց գործընկերներին

Գերմանացի ակադեմիկոսները աջակցում են Թուրքիայում հետապնդվող իրենց գործընկերներին

Գերմանացի ակադեմիկոսներն աջակցել են թուրք գիտնականների «Հանուն խաղաղության» նախաձեռնությանը: Թուրքական «Zaman» թերթի կայքի տեղեկացմամբ՝ հունվարի 22-ին՝ Բեռլինի թուրք-գերմանական միջկառավարական «Հմագործակցության բարձրագույն խորհրդի» նիստից առաջ, գերմանացի ակադեմիկոսներն ու արվեստագետները կոչ են արել երկրի կառավարությանը՝ քննադատել Թուրքիայի հակաժողովրդավարական գործողությունները: Պրոֆեսորներ Գազի Չաղլարի և Քրիստին Հութ-Հիլդեբրանդտի ղեկավարած ակադեմիկոսների խումբը շուրջ 1.500 մտավորականի ստորագրություն կրող գրավոր հայտարարություն է հրապարակել:

Հայտարարությունում ասվում է, որ քանի դեռ Թուրքիայում ընդդիմադիր ուժերը ստիպողաբար լռեցվում են, մամուլը՝ ահաբեկվում, իսկ մտավորականները՝ բռնության ենթարկվում, ապա գերմանացի գիտնականներն ու համալսարանները որևէ կերպ չեն համագործակցի իրենց թուրք գործընկերների հետ: Հայտարարությունը հրապարակվել է երկու լեզվով՝ գերմաներեն և թուրքերեն:

«Մասնավորապես դիմում ենք Գերմանիայի կառավարության ու Եվրամիության պաշտոնյաներին, որոնք պնդում են, թե հավատարիմ են Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրին և Եվրոպայի մարդու իրավունքների պայմանագրին: Յուրաքանչյուր առիթ օգտագործեք քրդական հարցին խաղաղ լուծում գտնելու համար, բռնությունների դեմ հստակ դիրքորոշում դրսևորեք, հոգ տարեք գիտական մտքի և քաղաքական ընդդիմության ազատության համար, անտարբեր մի մնացեք գիտնականների դեմ կիրառվող բռնություններին, դատապարտեք դրանք»,- ասված է հայտարարության մեջ:

Իսկ Բեռլինի Մաքսիմ Գորկում անվան թատրոնի տնօրեն Շերմին Լանգհոֆի նախաձեռնությամբ շուրջ 100 անվանի գերմանացի արվեստագետ նամակով դիմել է կանցլեր Անգելա Մերկելին: Նամակի հեղինակները պահանջել են օրակարգ բերել Թուրքիայում ժողովրդավարության, խոսքի ազատության և օրենքի գերակայության խնդիրները:

Հիշեցնենք, որ «Հանուն խաղաղության» նախաձեռնությունը վերջերս հանդես էի եկել հայտարարությամբ՝ ընդդեմ Թուրքիայի Շըրնաք և Դիարբեքիր նահանգներում տևական ժամանակ շարունակվող պարետային ժամերի և բախումների:«Մենք այս մեղքին հանցակից չենք դառնա» կարգախոսը կրող հայտարարության տակ ստորագրել էին աշխարհի 89 համալսարաններում աշխատող 1.128 գիտնական, ինչպես նաև՝ շուրջ 400 աջակից ողջ աշխարհից: Նրանք պահանջել էին անմիջապես դադարեցնել բնակչության հանդեպ կիրառվող բռնություններն ու սահմանափակումները:

Ստամբուլի հանրապետական դատախազությունը հետաքննություն էր սկսել այդ մտավորականների դեմ՝ մեղադրելով դավաճանության և ահաբեկչությանը աջակցություն ցուցաբերելու մեջ: Ձերբակալվել էին մեկ տասնյակից ավելի ակադեմիկոսներ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}