Միջազգային08:07, 30 Հունվար 2016
Իտալական Նեապոլ քաղաքն Օջալանին պատվավոր քաղաքացիություն է շնորհել
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր և առաջնորդ, Ստամբուլի Իմրալը կղզում ցմահ բանտարկյալ Աբդուլահ Օջալանին իտալական Նեապոլ քաղաքի պատվավոր քաղաքացիություն է շնորհվել:
Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` նման որոշումը կայացրել է Նեապոլի ավագանին՝ քաղաքապետ Լուիջի դե Մաջիստրաի առաջարկով:
Իտալական քաղաքի ղեկավարությունը նշյալ որոշմամբ նաև աջակցություն է հայտնել քրդերի ինքնավարությանը:
Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Աբդուլլահ Օջալանը քուրդ ժողովրդի քաղաքական և հոգևոր առաջնորդն է: Վերջինս պատերազմել է ժողովրդի դեմ իրականացրած ճնշումների դեմ ու պայքարել վերջին տարիների դաժան և բռնատիրական քաղաքականության հետևանքով խախտված մարդու իրավունքների վերականգնման համար»:
Կայքը հիշեցնում է, որ Նեապոլից առաջ նման նախաձեռնությամբ հանդես էր եկել իտալական Պալերմո քաղաքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |