Միջազգային12:37, 02 Փետրվար 2016
Սիրիայի քրդերը Մոսկվայում ներկայացուցչություն կբացեն
Ռուսաստանում քրդերի ազգային և մշակութային դաշնային ինքնավարության համանախագահ Ֆերհաթ Պատիևը հայտարարել է, որ Սիրիական Քուրդիստանը պատրաստվում է ներկայացուցչություն բացել Մոսկվայում:
Թուրքական «Sondakika.com» կայքը, հղում անելով ռուսական «Interfax» գործակալությանը, գրում է, որ Պարտիևը հայտարարել է, որ ներկայացուցչության գրասենյակը բացվելու է փետրվարի 10-ին:
Պատիևը նշել է, որ ներկայացուցչություն բացելու որոշումը կայացվել է Սիրիայում հռչակված 3 քրդական կանտոնների (վարչատարածքային միավոր-EH) կողմից:
«Իհարկե ներկայացուցիչներ են լինելու նաև Սիրիական Քուրդիստանը կառավարող «Ժողովրդական միություն կուսակցությունից» (PYD)»,- նշել է քուրդ գործիչը:
Թուրքիայի բարձրագույն իշխանությունները Սիրիայի քրդերի շրջանում ամենաազդեցիկ քաղաքական ուժը հանդիսացող PYD-ին բազմիցս բնութագրել են, որպես ահաբեկչական բնույթի կուսակցություն ու մեղադրել Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ համագործակցելու մեջ:
Պատիևը տեղեկացրել է, որ իրավաբանական տեսանկյունից ներկայացուցչությունը Ռուսաստանի արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող ՀԿ-ի կարգավիճակ կունենա, սակայն փաստացի կգործի դասպանատան ֆորմատով:
Քուրդ պաշտոնյան տեղեկացրել է, որ ծրագրում են նմանատիպ գրասենյակներ բացել նաև Ֆրանսիայում և Գերմանիայում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |