• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 08:27
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային09:09, 08 Փետրվար 2016

Բնական գազի արտահանման համար պետք է կարգավորվեն Թուրքիայի հետ հարաբերությունները

Բնական գազի արտահանման համար  պետք է կարգավորվեն Թուրքիայի հետ հարաբերությունները

Իսրայելի էներգետիկայի նախարարը, հայտարարել է, որ իսրայելական գազը եվրոպական երկրներին վաճառելու համար առաջնահերթ պիտի կարգավորվեն թուրք-իսրայելական հարաբերությունները: Թուրքական «posta» թերթի կայքի հաղորդմամբ` նախարարն այդ մասին ասել է հունական թերթին տված հարցազրույցում:

«Համոցված ենք, որ մեր ծովերում բնական գազի ավելի շատ պաշար կա, քան արդյունահանվում է: Այդ պատճառով առաջիկայում Իսրայելի ծովային տարածքներում  նոր որոնումներ են սկսվելու: Որպեսզի այդ գազը Թուրքիայի և Հունաստանի տարածքով եվրոպական երկրներին հասնի, առաջնահերթ պետք է կարգավորվեն նախկին լավ հարաբերությունները»:

Թուրքական աղբյուրը հիշեցրել է, որ Կիպրոսի գազի արտահանման հետ կապված նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել  Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը: Վերջինս շեշտել էր, թե Թուրքիան կիպրական գազի համար տարանցիկ երկիր կդառնա այն դեպքում միայն, եթե կարգավորվի Կիպրոսի հիմնախնդիր:

Նշենք, որ կիպրական գազը նույնպես պետք է արտահանվեր եվրոպական երկրներ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները սրվել էին «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո: Իսրայելցի զինվորները 2010 թ-ի մայիսի 31-ին հարձակվել էին թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա, որը միջազգային մարդասիրական նավաշարասյան կազմում օգնություն էր փոխադրում Գազայի հատված: Թել Ավիվը պահանջել էր նավի վրա բեռների ստուգում անցկացնել: Երբ նավի անձնակազմը հրաժարվել էր ենթարկվել պահանջին, իսրայելցի հատուկջոկատայինները հարձակման էին անցել, ինչի հետևանքով զոհվել էր Թուրքիայի 9 քաղաքացի:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}