Միջազգային07:31, 11 Փետրվար 2016
ԵՄ-ի 1-ին զեկույցը փախստականների ներհոսքի մասին

Եվրամիությունը (ԵՄ) դեպի Եվրոպա սիրիացի փախստականների հոսքի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնող իր առաջին զեկույցն է հրապարակել: Թուրքական ընդդիմադիր «Zaman» թերթի կայքի տեղեկացմամբ՝ հաշվետվությունում ներկայացված տվյալները վկայում են, որ փախստականների հոսքը վերջին ամիսներին զգալիորեն նվազել է, բայց դեռ շարունակում է բավականին մեծ թիվ կազմել:
Զեկույցում անդրադարձ է կատարվում փախստականների մուտքը Եվրոպա կանխարգելելու և նրանց Թուրքիայում պահելու վերաբերյալ 2015թ. նոյեմբերի 29-ին Թուրքիայի և ԵՄ-ի կողմից համատեղ ստորագրված «Գործողությունների նախագծին»:
Նշվում է սակայն, որ Բրյուսելը փախստականների խնդրի լուծման հարցում դեռևս չի ստացել այն արդյունքները, որոնք ակնկալում էր: ԵՄ-ը քննադատվում է այն բանի համար, որ դեպի Եվրոպա գաղթականների հոսքը կանխարգելելու նպատակով «կեղտոտ առևտրի» մեջ է մտել հետզհետե ավելի ավտորիատար դարձող Էրդողանի հետ և աչք է փակում ժողովրդավարական խնդիրների վրա:
Նշյալ հաշվետվության համաձայն՝ 2015թ. հոկտեմբերին գրացվել է Թուրքիայից Հունաստան փախստականների անցումների ամենամեծ թիվը: Օրական Հունաստան է տեղափոխվել մոտավորապես 7.000 սիրիացի, իսկ ողջ ամսվա համար ցուցանիշը կազմել է շուրջ 200.000:
Գաղթականների հոսքը հաջորդող ամիսների ընթացքում զգալիորեն նվազել է՝ 2016թ. հունվարին կազմելով ընդամենը 2.000 մարդ օրական կամ 60.000 ամսական: Այդուհանդերձ, նշյալ ցուցանիշը դեռևս շարունակում է մեծ խնդիր լինել Եվրոպայի համար: Ըստ հաշվետվության՝ ողջ 2015թ. ընթացքում ընդհանուր առմամբ Եվրոպա է ներգաղթել շուրջ 880.000 փախստական:
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը, անդրադառնալով հաշվետվությամբ ներկայացված տվյալներին, հայտարարել է, որ Թուրքիան անհապաղ պետք է կասեցնի դեպի Եվրոպա մարդկանց անօրինական տեղափոխությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |