• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 08:27
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային07:18, 16 Փետրվար 2016

Արևմտյան մամուլի անդրադարձը Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքների ռմբակոծությանը

Արևմտյան մամուլի անդրադարձը Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքների ռմբակոծությանը

Թուրքիայի կողմից Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժեր» (ԺԻՈւ -YPG) զինված խմբավորման դիրքերի ռմբակոծումն իր արձագանքն է գտել համաշխարհային մամուլում:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Cumhuriyet» թերթի կայքը՝  խնդրին անդրադարձել են այնպիսի հայտնի լրատվամիջոցներ, ինչպիսիք են ամերիկյան «Washington Post»-ը,  բրիտանական «The Times» և «Guardian» պարբերականները:

«The Times» թերթն անդրադարձել է Թուրքիայի կողմից YPG -ի դիրքերի ռմբակոծմանը՝ «Դժոխքի դարպասները»  վերնագրի ներքո: Բրիտանական պարբերականի մեկնաբանությամբ՝ «Թուրքիան և Սաուդյան Արաբիան ներքաշվում են բարդ ու արյունոտ սիրիական պատերազմի մեջ»:

Նշվում է, որ Թուրքիան արդեն 2 օր է, ինչ ռմբակոծում է քրդական դիրքերը: «Ռուսաստանը զգուշացնում է հնարավոր համաշխարհային պատերազմի մասին: Ինչպես երևում է՝ արևելք-արևմուտք հաշվեհարդարը մոտենում է: Ժամանակն է հիշեցնելու բոլոր կողմերին, որ պատերազմի հիմնական նպատակը «Իսլամական պետությանը» (ԻՊ-İŞİD) հաղթելն է և Սիրիայի մասնատման կանխումը: Քրդական հարցի բռնի ուժով լուծելու ժամանակը չէ»:

«Guardian»-ի բնութագրմամբ՝ «Քրդական դիրքերը ռմբակոծելով՝ Թուրքիան ավելի է ներքաշվում սիրիական պատերազմի մեջ»:

Թերթը հիշեցնում է, որ Թուրքիան պայքարում է PKK-ի («Քուրդիստանի բանվորական կուսակցություն»-ՔԲԿ) դեմ, որը կապված է YPG-ի հետ և հայտնի է որպես ահաբեկչական, անջատողական կուսակցություն: Անգլիական պարբերականը գրում է նաև, թե Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ցանկանում է, որ YPG -ն նահանջի Հալեպում իր նվաճած դիրքերից:


Իսկ «Washington Post»-ի հրապարակման համաձայն՝ «Հալեպում փոքր մասշտաբով համաշխարհային պատերազմ է ընթանում»:

Ռուսաստանը ռմբակոծում է Հալեպը, իսկ իրաքյան և լիբանանյան ուժերը՝ Իրանի ռազմական խորհրդատուների հետ օգնում են սիրիական բանակին: Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ն, Թուրքիան և Սաուդյան Արաբիան աջակցում են Բաշար Ասադի դեմ պատերազմող ուժերին,  իսկ Վաշինգտոնի և Մոսկվայի դաշնակից քրդերը նոր տարածքներ են նվաճում: Ամերիկյան թերթը նաև հիշեցնում է, որ İŞİD-ն այստեղ մի քանի գյուղ է շրջափակել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}