• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 01:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային07:36, 23 Փետրվար 2016

ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել դադարեցնել Սիրիայում քրդական ուժերի ռմբակոծությունը

ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել դադարեցնել Սիրիայում քրդական ուժերի ռմբակոծությունը

Փետրվարի 22-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի իշխանությունների միջև ձեռք է բերվել համաձայնություն՝ Սիրիայում զինադադար հայտարարելու մասին: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ «թշնամանքի դադարեցմանն» ուղղված պայմանագիրն ուժի մեջ կմտնի փետրվարի 26-ին՝ Սիրիայի ժամանակով ուղիղ կեսգիշերին: 

Հրադադարի պայմանավորվածության ձեռքբերումից անմիջապես հետո ԱՄՆ-ն կոչով դիմել է Թուրքիային՝ դադարեցնելու  Սիրիայում քուրդ զինյալներին պատկանող թիրախների ռմբակոծությունը: ԱՄՆ-ի պետքարտուղարության մամուլի խոսնակի օգնական Մարկ Թոները մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է Սիրիայում զինադադարին և թուրքական կողմի ռմբակոծութուններին վերաբերող հարցերին:

Թոները նշել է, որ իրենք որևէ կապ չեն տեսնում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և Սիրիայի «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) միջև: «Մենք հասկանում ենք Թուրքիայի մտահոգությունները՝ կապված PKK-ի և ահաբեկչությունների հետ: Նա ունի ինքնապաշտպանության իրավունք: Սակայն ցանկանում ենք, որ դադարեցվեն սեփական երկրի սահմաններից այն կողմ ռմբակոծությունները: Տարածաշրջանում լարվածությունը մեծացնելը կառուցողական չէ»:

Թոները հավելել է, որ իրենք նաև Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերից» (ԺԻՈՒ-YPG) են պահանջել  դադարեցնել Հալեպի շրջանում լարվածության սաստկացմանն ուղված գործողությունները: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի օգնականն ընդծել է, որ իրենց դիրքորոշումը Թուրքիայի կողմից ռմբակոծությունների դադարեցման հարցում շատ հստակ է:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պետքարտուղարությունն ավելի վաղ էլ բազմիցս հանդես է եկել  Թուրքիային ուղղված նման կոչով: Իսկ անցյալ շաբաթ տեղի ունեցած Բարաք Օբամա-Ռեջեփ Թայիփ Էրդողան հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահն անձամբ էր այս պահանջը հաղորդել թուրք պաշտոնակցին:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}