Միջազգային14:11, 23 Փետրվար 2016
Թուրքիայի և Բուլղարիայի միջև լարվածությունը վերաճել է դիվանագիտական սկանդալի

Բուլղարիայի արտգործնախարարությունը անցանկալի անձ է ճանաչել Բուրգասում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության կցորդ, Թուրքիայի կրոնի հարցերով վարչության աշխատակից Ուղուր Էմիրօղլուին` պահանջելով վերջինիցս լքել երկիրը: Ըստ թուրքական «Vatan» թերթի կայքի` բուլղարական կողմը որպես հիմնավորում նշել է Էմիրօղլուի` դիվանագիտական պարտականություններին չհամապատասխանող գործողություններ իրականացնելը: Իսկ բուլղարական լրատվամիջոցները գրել են , որ պատճառը Էմիրօղլուի միջամտությունն է Բուլղարիայի ներքին գործերին:
Թուրքիան էլ հանդես է եկել պատասխան քայլով` անցանկալի անձ ճանաչելով Ստամբուլում Բուլղարիայի գլխավոր հյուպատոս Անգել Անգելովին` իր հերթին բուլղար դիվանագետից պահանջելով լքել Թուրքիայի տարածքը:
Թուրքական աղբյուրը նշում է, որ երկու երկրների միջև լարվածությունն ավելի խորքային բնույթ ունի և կապված է Բուլղարիայում գործող թուրքական «Իրավունքների և ազատությունների շարժում կուսակցություն» նախագահ Լյութֆի Մեսթանի պաշտոնանկություն հետ: Նշվում է, որ կուսակցության պատվավոր նախագահ Ահմեթ Դողանը Մեսթանին պաշտոնանկ էր արել այն բանից հետո, երբ վերջինս ռուսական ինքնաթիռի խոցումից հետո պաշտպանել էր Թուրքիայի տեսակետները:
Կայքը նշում է, որ անցյալ շաբաթ էլ Բուլղարիայի խորհրդարանը որոշում է ընդունել ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը պետք է քննի Սոֆիայի ներքին գործերին Ռուսաստանի և Թուրքիայի կատարած միջամտությունների մասին շրջանառվող պնդումները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |