Միջազգային07:52, 25 Փետրվար 2016
Թուրքիա-ԵՄ հատուկ գագաթաժողովը տեղի կունենա մարտի 7-ին

Հայտնի է դարձել Թուրքիայի և Եվրամիության միջև փոխստականների խնդիրը քննարկելու նպատակով անցկացվելիք հատուկ գագաթաժողովի անցկացման ամսաթիվը: Թուրքական «Vatan» թերթի կայքը, հղում անելով Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի «Twitter»-ի միկրոբլոգի գրառումը, նշում է, որ գագաթաժողովը կկակայանա մարտի 7-ին:
Աղբյուրը նշում է, որ ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էլ հայտարարել էր, որ գագաթաժողովի անցկացման հավանական ամսաթվերն են մարտի 5-ը կամ 7-ը` տեղեկացնելով, որ ժողովի ժամանակ կքննարկվեն փախստականների խնդիրների վերաբերյալ նախկինում ընդունած որոշումների արդյունավետությունը:
Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 29-ին տեղի ունեցած նախորդ գագաթաժողովի ժամանակ որոշում էր կայացվել սիրիացի փախստականների խնդիրները լուծելու համար Թուրքիային նախնական 3 մլրդ դոլար հատկացնել: Բացի այդ որոշումներ էին կայացվել Թուրքիայի հետ վիզային ռեժիմի դյուրացման և ԵՄ անդմակացության շուրջ բանակցությունների վերսկսման մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |