Միջազգային07:01, 29 Փետրվար 2016
Մեկնարկել են «Իսլամական բանակի» զորավարժությունները

Սաուդյան Արաբիայում մեկնարկել են «Իսլամական բանակի»` ահաբեկչության դեմ պայքարին ուղղված զորավարժությունները: «Իսամական բանակը» հավաքագրվել է 20 մուսուլմանական երկրից, այդ թվում նաև՝ Թուրքիայից:
Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Սաուդյան Արաբիայի հյուսիսային Հաֆար էլ Բաթեն շրջանում անցկացվող զորավարժությունները կրում են «Հյուսիսային փոթորիկ» անվանումը և մասնակցող զինվորների թվաքանակի ու ընդգրկված տարածքի մեծության առումով Միջին Արևելքում անցկացվող ամենախոշոր զորավարժություններն են:
Մասնակցում է շուրջ 20.000 զինվոր, 100 ռազմական ինքնաթիռ և մեծ թվով զրահամեքենա: Թուրքական թերթի բնութագրմամբ՝ նշյալ զորավարժությունները միևնույն ժամանակ Իրանին և Սիրիայում իշխող վարչակազմին աջակից երկրներին հղված ուղերձ են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |