Միջազգային09:55, 12 Մարտ 2016
Թուրքիայի նախագահը դարձել է բրազիլացի հայտնի ծաղրանկարչի թիրախը

Բրազիլացի հայտնի ծաղրանկարիչ Կարլոս Լաթուֆը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կապված ծաղրանկար է հեղինակել: Թուրքական ընդդիմադիր «haber.sol» լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Լաթուֆն իր ծաղրանկարում անդրադարձել է Եվրամիության (ԵՄ) և Թուրքիայի միջև փախստականների թեմայով ընթացող բանակցություններին:
Նշյալ ծաղրանկարում պատկերված Էրդողանի ետևում թուրք-սիրիական սահմանի անցակետերից մեկն է, որտեղ կուտակվել են հազարավոր փախստականներ: Եվ Էրդողանը թույլ չի տալիս, որպեսզի նրանք հատեն սահմանը: Իսկ մյուս կողմից ԵՄ-ն է, որը Թուրքիայի նախագահին պարկով փող է տալիս: Նշյալ բանակցությունները ծաղրանկարիչը որակել է որպես «փախստականների առևտուր»:
Նշենք, որ ավելի վաղ Լաթուֆը մի քանի անգամ ծաղրանկարներ է հեղինակել Թուրքիայի և հենց Էրդողանի հետ կապված թեմաներով: Մասնավորապես դրանցից մեկում պատկերված էր Թուրքիայի նախագահի և «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների միջև եղած կապերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |