Միջազգային09:55, 14 Մարտ 2016
Գերմանիան նախազգուշացնում է Թուրքիա ճամփորդության մեկնող իր քաղաքացիներին
Գերմանիայի արտգործնախարարությունը (ԱԳՆ) հանդես է եկել հայտարարությամբ՝ Թուրքիա մեկնել պատրաստվող և արդեն այնտեղ գտնվող իր քաղաքացիներին հորդորելով լինել շատ զգույշ:
«2016 թվականի մարտի 13-ին Անկարայում բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ դարձած նոր ահաբեկչական պայթյուն է տեղի ունեցել: Խորհուրդ ենք տալիս հետևել տեղի անվտանգության պատասխանատուների ցուցումներին և մամուլի միջոցով հետևել զարգացումներին»,- ասված է հայտարարության մեջ:
Ըստ թուրքական «Dunya.com» կայքի` հայտարարության մեջ հիշեցվել է նաև փետրվարի 17-ին Անկարայում և հունվարի 12-ին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունների մասին:
Գերմանիայի ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տվել Թուրքիայի մեծ քաղաքներում չօգտվել հասարակական տրանսպորտից և հեռու մնալ մարդաշատ վայրերից, ռազմական ու պաշտոնական նշանակության շենքերից:
Նշվում է նաև, որ Թուրքիայի ողջ տարածքում քաղաքական լարվածության պատճառով հնարավոր են բախումներ և ահաբակչական պայթյուններ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |