Միջազգային08:11, 14 Մարտ 2016
Ըստ Օլանդի՝ Թուրքիայի եվրաանդամակցելու հարցում զիջումներ չպետք է արվեն

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ փախստականների հոսքը դեպի Եվրոպա դադարացնելու դիմաց Թուրքիային զիջումներ չպետք է արվեն Եվրամիության (ԵՄ) անդամակցության հարցում: Թուրքական «hurriyet» պարբերականի հաղորդմամբ` այդ մասին Օլանդը հայտարարել է Ելիսեյան պալատում տեղի ունեցած Եվրոպայի ձախակողմյան և սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ժողովի ժամանակ:
«Մարդու իրավունքների կամ վիզաների ազատակացմանացման չափորոշիչների հարցում որևէ զիջում չպետք է արվի: Թուրքիայում մարդու իրավունքների և վիզաների ազատականացման հանգամանքները պիտի թափանցիկ գործոն լինեն Թուրքիա-ԵՄ հարաբերություններում»:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը նշել էր, որ 2016թ. հունիսից Թուրքիայի քաղաքացիներն առանց վիզայի կարող են մուտք գործել շենգենյան գոտի միայն այն դեպքում, եթե իրականացվեն առաջ քաշված 72 կետերը:
Մարտի 7-ին Եվրամիությունը և Թուրքիան նախնական համաձայնության էին եկել սիրիացի փախստականներին ընդունելու հարցում: ԵՄՆ-ն համաձայնել էր Թուրքիային տարամադրել 3 մլրդ դոլար իր տարածքում փախստականներին պահելու համար:
Հիշեցնենք, որ մարտի 17-18ին Բրյուսելում տեղի է ունենալու ԵՄ- Թուրքիայի գագաթնաժողովը, որի օրակարգում է նույնպես լինելու փախստականների հարցը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |