Միջազգային12:01, 22 Մարտ 2016
Թուրք պատգամավորը Էրդողանին է մեղադրել Բրյուսելի ահաբեկչությունների համար

Թուրք պատգամավոր Գայե Ուսլուն այսօր Բրյուսելում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունների համար մեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը հանդիսացող «Ժողովրդահանարապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչը նշել է, որ Էրդողանը ահաբեկչությամբ է սպառնացել Բելգիային և իրագործել է իր սպառնալիքը:
Գայե Ուսլուն Twitter-ի իր միկրոբլոգում հետևյալ գրառումն է արել.
«Հանրապետության նախագահը դեռ երկու առաջ չէ՞ր սպառնացել Բրյուսելին` ասելով թե՝ ահաբեկչությունը ձեզ էլ կհասնի»:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի օդանավակայանում և մետրոպոլիտենում իրար հաջորդող մի քանի պայթյուն է որոտացել: Կա առնվազն 23 զոհ, ավելի քան 50 վիրավոր: Երկրում լայնամասշտաբ անվտանգության միջոցառումներ են իրականացվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |