• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 18:43
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային09:58, 23 Մարտ 2016

ԱՄՆ-ի թուրքական կազմակերպությունները միավորվել են՝ ընդդեմ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման

ԱՄՆ-ի թուրքական կազմակերպությունները միավորվել են՝ ընդդեմ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման

ԱՄՆ-ում գործող թուրքական ավելի քան 150 կազմակերպությունների նախաձեռնությամբ ձևավորվել է «Թուրք-ամերիկյան ազգային  ղեկավար կոմիտե» (Turkish American National Steering Committee - TASC), որն իր առջև նպատակ է դրել պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ:

Թուրքական «sabah» թերթի կայքի հաղորդմամբ` TASC-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ  իրենց նպատակն է ԱՄՆ-ի հասարակությանն իրազեկել  և  ցույց տալ «պատմական ճշմարտությունը» Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Նշվում է նաև, որ կոմիտեի նպատակներից է նպաստել ԱՄՆ-ի քաղաքական, սոցիալական, տնտեսական և  մշակութային կյանքում թուրք հանրության ներգրավվածության բարձրացմանը, ԱՄՆ-ի իշխանական շրջանակներում Թուրքիայի ռազմավարական կարևորության գիտակցմանը և ամերիկյան հասարակությունում Թուրքիայի մասին դրական ընկալումների ձևավորմանը:

Կոմիտեի հիմնադիրներն են Իբրահիմ Ույարը, Գյունայ Օվունչը. Դերյա Թաշքինը, Մուրաթ Գյուզելը և այլք:

Հիշեցնենք, որ նույն մարտի 18-ին Թուրքիայում այս տարի անցկացվել էին Գալիպոլիի տոնակատարությունները՝ ի տարբերություն նախորդ տարվա, երբ միտումնավոր կերպով այդ միջոցառումները տեղափոխվել էին ապրիլի 24:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}