Միջազգային09:03, 30 Մարտ 2016
ԱՄՆ-ի ՊՆ-ն պահանջել է, որ ամերիկացի զինվորների ընտանիքները հեռանան Թուրքիայից

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը Թուրքիայի ռազմաբազաներում (Ադանա, Իզմիր և Մուղլա) գտնվող ամերիկյան զինվորական անձնակազմի ընտանիքներին հորդորել է հեռանալ այդ երկրից: Համարվում է, որ այդ կերպ որոշակիորեն կնվազեն ամերիկացի զինվորների ընտանիքներին ուղղված ռիսկերը: Ըստ թուրքական «turkishny» լրատվակայքի` նման որոշման պատճառ է հանդիսացել տարածաշրջանում աճող լարվածությունը:
Տարածած համապատասխան հայտարարության մեջ ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությունը բարձր է գնահատել Ինջիրլիքի ռազմաօդային բազայից իրականացվող Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային համատեղ հարվածները «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հենակետերի ուղղությամբ:
Իսկ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության խոսնակը, տեղեկացրել է, որ Թուրքիայից հեռանալու է մոտավորապես 670 մարդ: Նա նշել է, որ այն զինվորների ընտանիքները, ովքեր դեռևս մնալու են Թուրքիայում հիմնականում բնակվում են Անկարայում և Ստամբուլում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |