• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 18:43
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային07:33, 31 Մարտ 2016

Գերմանիայի արտգործնախարարն արձագանքել է Թուրքիայի պահվածքին

Գերմանիայի արտգործնախարարն արձագանքել է Թուրքիայի պահվածքին

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին երգիծական երգի ցուցադրման պատճառով Անկարայում Գերմանիայի դեսպանին Թուրքիայի ԱԳՆ կանչելու քայլը, Թուրքիային կոչ է արել հարգել եվրոպական արժեքները:

Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` պաշտոնական այցով Ուզբեկստանում գտնվող Շտայնմայերը մասնավորապես ասել է. «Կարծում եմ, որ Եվրամիության գործընկեր երկրից կարող ենք հարգանք ակնկալել մեր ընդհանուր եվրոպական արժեքների նկատմամբ»:

Գերմանացի պաշտոնյան ավելացրել է, որ այդ հարգանքը հումորի և արվեստի հանդեպ պետք է արտահայտվի այնքան, ինչքան որ արտահայտվում է խոսքի ազատության նկատմամբ:

Նշվում է նաև, որ նախօրեին էլ Գերմանիայի կառավարության մամուլի փոխխոսնակն է թուրք պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում ասել, որ խոսքի ազատության հարցում իր երկիրը Թուրքիայի հետ բանակցությունների չի գնա:

Թուրքական աղբյուրը, վկայակոչելով գերմանական FAZ գործակալությանը, գրում է, որ այս թեմայով Թուրքիայի նախագահին քննադատել է նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:

Յունկերի խոսնակի հայտարարության մեջ ասվել է. «Նախագահ Յունկերը ճիշտ չի համարում ընդամենը մեկ երգիծական երգի պատճառով Թուրքիայի կողմից Գերմանիայի դեսպանին ԱԳՆ կանչելը»,- ավելացնելով, որ, ըստ Յունկերի նման դիրքորոշումը Թուրքիային հեռացնում է Եվրամիությունից:

Հիշեցնենք, որ Անկարայում գերմանիայի դեսպանին կանչելու և նոտա հղելու առիթ հանդիսացած «Էրդողի, էրդողո, էրդողան» (Erdowie, erdowi, erdogan) վերնագրով երգը եթեր է գնացել գերմանական «NDR» պետական հեռուստաալիքի «extra 3-satire» անվանումով հումորային հաղորդման ժամանակ:

Երգում ծաղրի է ենթարկվել մամուլի ազատության ու մարդու իրավունքների հանդեպ Էրդողանի վարած քաղաքականությունը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}