• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 18:42
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային07:54, 19 Ապրիլ 2016

Դավութօղլուն պատասխանել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի՝ թուրք-սիրիական սահմանը փակելու կոչերին

Դավութօղլուն պատասխանել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի՝ թուրք-սիրիական սահմանը փակելու կոչերին

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն արձագանքել է Օբամայի և Պուտինի հեռախոսազրույցին, որի ընթացքում քննարկվել է թուրք-սիրիական սահմանի փակման հարցը:

Թուրքական  «Aktifhaber.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Դավութօղլուն մասնավորապես հայտարարել է. «Մեր սահմանների վերաբերող հարցերում վերջին խոսքը մերն է, ձեր քննարկումները ոչ մի նշանակություն չունեն»:

Թուրքիայի վարչապետը Ստրասբուրգ մենելուց առաջ Էսենբողա օդանավակայանում մամուլի ասուլիս է կազմակերպել: Մեկնաբանելով  այն լուրերը, թե ԱՄՆ-ն և Ռուսաստանը պահանջում են փակել թուրք-սիրիական  սահմանը՝ ահաբեկիչների և զենքի հոսքը դադարեցնելու նպատակով, Դավութօղլուն շեշտել է. «Թուրքիայի համար նշանակություն չունի, թե ինչ են քննարկում որևէ երկու այլ երկիր իր մասին: Մեր սահմաններին վերաբերող հարցերում վերջին խոսքը մերն է»:

Թուրքիայի վարչապետը հիշեցրել է, որ Սիրիայի հետ սահմանը բացվել է սոսկ պատերազմից մազապուրծ սիրիացիներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով: Հետևաբար, բացի փախստականներին ապաստան տալու համար շնորհակալություն հայտնելուց, աշխարհում ոչ ոք իրավունք չունի Թուրքիայից հաշիվ պահանջելու:

Անդրադառնալով Եվարմիության (ԵՄ) կողմից Թուրքիային խոստացված առանց վիզայի ռեժիմի ներդրման խնդրին՝ Դավութօղլուն նշել է. «Ես շարունակում եմ հավատալ, որ հունիսին առանց վիզայի ռեժիմը կգործարկվի: Հակառակ դեպքում ոչ ոք չի կարող ակնկալել, որ Թուրքիան հավատարիմ կմնա իր պարտականություններին»:

Դավութօղլուի պնդմամբ՝ Թուրքիան ճշտապահ ու լուրջ զրուցակից է, նա միշտ հավատարիմ է իր խոսքին և ակնկալում է, որ ԵՄ-ն նույն կերպ վարվի: Ասուլիսից հետո ԵՄ հարցերով նախարար Վոլքան  Բոզքըրի և  արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ուղեկցությամբ  Դավութօղլուն մեկնել է Ֆրանսիա:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}