• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 18:43
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային10:18, 26 Ապրիլ 2016

Էրդողանը Բաքվում մասնակցում է «Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումին»

Էրդողանը Բաքվում մասնակցում է «Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումին»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Բաքվում կայացած ՄԱԿ-ի «Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ ֆորումի» բացմանը, որտեղ հանդես է եկել ելույթով:

Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության` Թուրքիայի նախագահը խոսել է ահաբեկչության դեմ պայքարի, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ու փախստականների ճգնաժամի մասին:

Վերջինս հայտարարել է, որ իսլամը խաղաղության կրոն է, և իսլամի անունից ահաբեկչություններ իրականացնողներն ու հատկապես ԻՊ-ը («Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպություն) իրենց կրոնի հետ կապ չունեն:

Էրդողանը մեղադրել է նաև միջազգային հանրությանը փախստականների խնդրին բավարար ուշադրություն չհատկացնելու մեջ: Վերջինս կրկին շեշտել է, որ իր երկրում Սիրիայից ու Իրաքից եկած 3 միլիոն փախստական կա, և իրենք արդեն 10 մլրդ դոլարի ծախսեր են արել փախստականների խնդիրները լուծելու համար:

Հատկանշական է, որ Էրդողանը միջազգային այս միջոցառման ժամանակ չի խոսել Ղարաբաղի խնդրի մասին և ևս մեկ անգամ իր կողմնակալ վերաբերմունքը չի արտահայտել այդ թեմայով:

Հիշեցնենք, որ Հայաստանը բոյկոտել է ՄԱԿ-ի «Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ ֆորումը»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}