Միջազգային09:08, 27 Ապրիլ 2016
Թուրքիան քննադատել է Ռուսաստանին «Ղրիմի թաթարների մեջլիս»-ի գործունեությունն արգելելու համար

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Ղրիմի գերագույն դատարանի` «Ղրիմի թաթարների մեջլիս» կազմակերպության գործունեության արգելումը դատապարտող հայտարարություն է տարածել:
Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ղրիմի թաթարների մեջլիսի» գործունեության դադարեցումը, Ռուսաստանի կողմից թերակղզին անօրինական կերպով օկուպացնելուց և բռնակցելուց հետո Ղրիմի թաթարների միասնության խաթարմանն ուղղված վերջին քայլն է»:
Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան ռուսական կողմի որոշումն ընդունում է որպես Ղրիմի թաթարական համայնքի դեմ իրականացվող համակարգային ճնշումների ևս մեկ դրսևորում և խստորեն քննադատում այն:
«Թուրքիան շարունակելու է վճռական աջակցություն ցույց տալ Ղրիմի թաթարների արդարացի պայքարին և նրանց վրա գործադրվող նմանատիպ ճնշումների դադարեցմանն ուղղված ջանքերին»,- ասված է հայտարարության եզրափակիչ մասում:
Ղրիմի Գերագույն դատարանը ապրիլի 26-ին կայացրած որոշմամբ «Ղրիմի թաթարների մեջլիսը» որակել է ծայրահեղական կազմակերպություն և արգելել դրա գործունեությունը Ղրիմում և Ռուսաստանի ողջ տարածքում: Գլխավոր դատախազության տվյալներով` մեջլիսը «ծավալում է հակառուսական գործունեություն», իսկ նրա առաջնորդները «համագործակցում են ահաբեկչական կազմակերպությունների, այդ թվում` թուրքական «Գորշ գայլեր»-ի հետ»:
Ապրիլի 18-ին ՌԴ արդարադատության նախարարությունը Մեջլիսը ներառել էր այն կազմակերպությունների թվում, որոնց գործունեությունը կասեցվել է ծայրահեղական գործունեության պատճառով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |