• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 18:42
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային07:16, 04 Մայիս 2016

ԱՄՆ-ն բացասական է գնահատել Թուրքիայում կրոնի ազատության վիճակը

ԱՄՆ-ն բացասական է գնահատել Թուրքիայում կրոնի ազատության վիճակը

ԱՄՆ-ի պետքարտուղարկության կողմից հրապարակվել է 2016թ.  «Կրոնի ազատության զեկույց», ըստ որի Թուրքիայում կրոնական համայնքների վիճակն անբավարար է գնահատվել: Թուրքական «Posta.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Հաշվետվությամբ մասնավորապես ընդգծվել է, որ Թուրքիայում կրոնական համայնքների, այդ թվում նաև՝ սյուննի - մահմեդականների կրոնական գործունեությունը խստորեն վերահսկվում է պետության կողմից:

Նշվում է,, որ Թուրքիայում ոչ մի կրոնական համայնք չունի լիարժեք իրավական կարգավիճակ, չի տնօրինում իր աղոթատեղիներին, չի կարող պաշտպանել դրանք, հոգևոր կրթություն տալ իր հետևորդներին ու հոգևորականներ պատրաստել: Այս բոլոր իրավունքները սահմանափակված են պետության վերահսկողությամբ:

«Այս ամենի հետ մեկտեղ հատկապես մտահոգիչ խնդիրներից են նախակրթարաններում և միջնակարգ դպրոցներում պետության կողմից սահմանված կրոնի պարտադիր դասերը, հակասեմականությունը (անհանդուրժղականություն հրեաների նկատմամբ՝ խմբ.), Թուրքիայում բողոքական փոքրամասնությունների համայնքներին ուղղված սպառնալիքները», - ասված է զեկույցոււմ:

Նշվում է նաև, որ ողջ աշխարհում անհատների և հասարակությունների կրոնի ազատության առումով հետընթաց է գրանցվել: Մասնավորապես ԱՄՆ-ում և Եվրոպայում ճնշումներ են գործադրվում հրեաների և մուսուլմանների նկատմամբ :

Զեկույցում արձանագրվել է նաև, որ Թուրքիայում հետզհետե սաստկանում են մամուլի դեմ կիրառվող բռնությունները, իսկ նախագահ Էրդողանին քննադատողների հանդեպ ոչ բարյացակամ վերաբերմունք է ցուցաբերվում:

Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններին նվիրված բաժնում ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ կողմերի միջև հարաբերությունները հատկապես տուժել են սիրիական պատերազմի, «Իսլամական պետության» (ԻՊ - İŞİD) նկատմամբ դրսևորված մոտեցումների և Թուրքիայի վարած հակաժողովրդավարական ներքին քաղաքականության պատճառով:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}