Միջազգային07:05, 13 Մայիս 2016
Ուկրաինայի վարչապետն ու Թուրքիայի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Ուկրաինայի նորանշանակ վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը և Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը քննարկել են երկու երկրների միջև ռազմական, առևտրական և էներգետիկ համագործակցության խնդիրները: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Timeturk.com» լրատվակայքը:
Ուկրաինայի վարչապետը նշել է, որ երկու երկրների միջև եղած համագործակցությունը որակապես ավելի է զարգացել: «Սա շատ ուրախալի է: Ես հավատում եմ, որ մենք հիմքեր ենք ստեղծել քաղաքական, տնտեսական և ռազմական ոլորտում համագործակցության ամրապնդման համար: Մենք ամրապնդում ենք մեր հարաբերությունները, ընդլայնում առևտրային կապերը, մոտենում ազատ առևտրային գոտու մասին պայմանագրի կնքմանը», - ասել է Գրոյսմանը:
Ուկրաինայի նախարարների խորհրդի տարածած հայտարարության համաձայն՝ կողմերը հատկապես քննարկել են ռազմական և առևտրային համագործակցությանը վերաբերող խնդիրներ:
Գրոյսմանը ընդգծել է, որ Ուկրաինան և Թուրքիան համագործակցության լայն հնարավորություններ ունեն, իսկ ռազմական համագործակցությունը կնպաստի Ուկրաինայի պաշտպանական հնարավորությունների զարգացմանը:
Իսկ Թուրքիայի պաշտպանության նախարար Յըլմազը նշել է, որ իրենք շարունակելու են աջակցել Ուկրաինային: Թուրք նախարարը հավելել է, որ անցյալ տարի երկու երկրների միջև առևտրի ծավալը կազմել է շուրջ 4 մլրդ դոլար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |