Միջազգային11:43, 26 Մայիս 2016
Թուրքիայի քաղաքացիները առանց վիզայի կարող են այցելել 63 երկիր

Վերջին տարիներին Թուրքիայի արտաքին քաղաքականության կողմից ձեռնարկված կարևոր քայլերի շնորհիվ ավելացել են երկրները, ուր Թուրքիայի քաղաքացիները կարող են մուտք գործել առանց մուտքի արտոնագրերի (վիզա):
Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի տեղեկացմամբ՝ Թուրքիայի քաղաքացիները 63 երկիր այցելում են առանց մուտքի արտոնագրի, 30 երկիր մուտք են գործում սահմանին վիզա ստանալով, 8 երկրի արտոնագիր էլ ստանում են համացանցի միջոցով: Ընդհանուր վավեր անձնագիր ունեցող քաղաքացիները, այսպիսով, հնարավություն ունեն առանց վիզայի այցելել 101 երկիր, իսկ ծառայողական անձնագիր ունեցողները կարող են մուտք գործել 156 երկիր:
Եվրամիությունը (ԵՄ) Թուրքիայի հանդեպ դեռևս շարունակում է Շենգենյան գոտու մուտքի արտոնագրի կիրառումը, ինչը դժվարացնում է Թուրքիայի քաղաքացիների մուտքը ԵՄ: Դժվար է նաև Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի մուտքի արտոնագիր ստանալը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |