Միջազգային13:29, 03 Հունիս 2016
Անգլիայի վարչապետ. «Թուրքիան ԵՄ անդամ կարող է դառնալ միայն 3000թ.-ին»

Անգլիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը բրիտանական «Sky New TV»-ի ուղիղ եթերում խոսել է Եվրամիությունում (ԵՄ) Անգլիայի անդամակցության շարունակվելու վերաբերյալ անցկացվելիք հանրաքվեի մասին: Թեմայի շրջանակներում վարչապետն անդրադարձել է նաև Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հնարավորության խնդրին:
Թուրքական «Ensonhaber.com» լրատվական կայքի փոխանցմամբ՝ հեռուստադիտողներից մեկի հարցին պատասխանելիս Քեմերոնը կրկին համոզմունք է հնչեցրել, որ մոտ ապագայում Թուրքիան չի կարող ԵՄ անդամ դառնալ:
«Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը առաջիկա տասնամյակների ընթացքում հնարավոր չէ: Նրանք անդամակցության հայտ են ներկայացրել 1987թ., առայժմ համապատասխանում են միայն 35 չափորոշչի: Նրանք միայն 3000 թվականին կարող են միանալ ԵՄ-ին:
Դուք կարող եք կողմ կամ դեմ քվեարկել, սակայն Թուրքիան առաջիկայում չի կարող ԵՄ անդամ դառնալ»:
Քեմերոնը նշել է, որ որպես Եվրոպային հարևան երկիր և Եվրոպայի սահմանները պաշտպանելու, փախստականների խնդիրը կարգավորելու նպատակով Թուրքիայի հետ անհրաժեշտ է շարունակել համագործակցությունը: Սակայն դա չի կարող նշանակել, թե Թուրքիան մոտ ապագայում կդառնա ԵՄ անդամ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |