Միջազգային07:01, 13 Հունիս 2016
Բունդեսթագի թուրք պատգամավորները ոստիկանների պաշտպանության տակ են առնվել

Գերմանիայի դաշնային խորհրդարանի (Բունդեսթագ) թուրքական ծագմամբ 11 պատգամավորների համար ոստիկանական պաշտպանություն է սահմանվել:
Թուրքական «İMC TV»-ի տեղեկացմամբ՝ նման քայլի անհրաժեշտություն է ծագել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատումից հետո, որին կողմ էին քվեարկել նաև թուրքական ծագմամբ պատգամավորները: Այդ հանգամանքը Թուրքիայում բուռն քննադատությունների և զայրույթի պատճառ է հանդիսացել և նշյալ պատգամավորները վիրավորանքների ու մահվան սպառնալիքների թիրախ են դարձվել:
Գերմանիայի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ այդ պատգամավորներին զգուշացնելով, որ զերծ մնան Թուրքիա այցելելուց, քանի որ այդ դեպքում նրանց անվտանգությունը հնարավոր չի լինի ապահովել:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանը հաստատել էր «Քրիստոնյա - դեմոկրատական միության», «Սոցիալ-դեմոկրատական կուսակցության», «Ձախերի» և «Կանաչների» կուսակցության կողմից համատեղ առաջադրված օրենքի նախագիծը, որով ճանաչվում և դատապարտվում է Հայոց ցեղասպանությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |