Միջազգային10:07, 14 Հունիս 2016
Գերմանիան հերքում է, թե հորդորել է Բունդեսթագի թուրք պատգամավորներին չմեկնել Թուրքիա

Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) արտաքին գործերի նախարարությունը հերքել է այն լուրը, ըստ որի, Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագծին կողմ քվերակած Բունդեսթագի 11 թուրք պատգամավորներին զգուշացում է արվել չմեկնել Թուրքիա՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Թուրքական «Haberler»-ը հիշեցնում է, որ գերմանական «Der Spiegel» թերթն էր տարածել տեղեկություն այն մասին, թե Գերմանիայի ԱԳՆ-ն հորդորել էր թուրք պատգամավորներին այս շրջանում չմեկնել Թուրքիա, քանի որ չեն կարող ապահովել նրանց անվտանգությունը: Թուրքական կայքն այս առիթով «Der Spiegel»-ին բնորոշում է որպես Թուրքիայի դեմ թշնամաբար տրամադրված լրատվամիջոց:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |