Միջազգային07:53, 24 Հունիս 2016
Գերմանիան արձագանքել է Ինջիրլիքի ռազմաբազայի հարցում Թուրքիայի պահվածքին

Գերմանիայի քաղաքական շրջանակներն արձագանքել են թուրք պաշտոնյաների կողմից Գերմանիայի պաշտպանության առաջին փոխնախարարի գլխավորած պատվիրակության` Ինջիրլիքի ռազմաբազա մուտքի արգելմանը:
Թուրքական «Gercekgundem.com» կայքի հաղորդմամբ` միջադեպին արձագանքել է «Սոցիալ-Քրիստոնեական միություն կուսակցության» ներկայացուցիչ, Դաշնային խորհրդարանի արտաքին և անվտանգային քաղաքականության պատասխանատու Ֆլորիան Հահնը: Նա մասնավորապես ասել է. «Սա որևէ տրամաբանության մեջ չտեղավորվող և ՆԱՏՕ-ի գործընկերոջ հանդեպ անպատասխանատու վերաբերմունք է»:
Հահնը, որը հաշվարկված սադրանք է անվանել Թուրքիայի այս քայլը, հայտարարել է, որ իրենք իրենց կոծանիչները տեղակայելու համար պետք է այլընտրանք փնտրեն Թուրքիայի տարածքում գտնվող Ինջիրլիքի ռազմաբազային և որպես ամենահավանական տարբերակ նշել է Հորդանանանի մայրաքաղաք Ամմանում գտնվող ռազմաբազայի օգտագործումը:
Թեմային անդրադարձել է նաև Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Ֆրանց Ժոզեֆ Յունգը` անհրաժեշտ համարելով համարժեք պատասխան քայլ ձեռնարկել Թուրքիայի դեմ:
Գերմանիայի Կանաչների կուսակցության պաշտպանության ոլորտի փորձագետ Թոբիաս Լինդներն ևս արտահայտվել է Ինջիրլիքի ռազմաբազայից օգտվելուց հրաժարվելու մտքի օգտին:
Հիշեցնենք, որ Թուրքական իշխանությունները Գերմանիայի պաշտպանության առաջին փոխնախարարի և նրա հետ մեկնող պատգամավորների պատվիրակությանը չէին թույլատրել մուտք գործել Ադանա քաղաքում տեղակայված Ինջիրլիք ռազմաբազա:
Թուրքական մամուլում հրապարակված հոդվածների համաձայն` պատվիրակության այցի օրակարգը չհաստատելու և թույլտվություն չտրամադրելու պատճառը Գերմանիայի Բունթեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունումն է եղել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |