Միջազգային09:46, 01 Հուլիս 2016
Ավստրիան կարող է դուրս գալ ԵՄ-ի կազմից, եթե Թուրքիան դառնա վերջինիս անդամ

Ավստրիայի կանցլեր սոցիալ-դեմոկրատ Քրիսթիան Քերնը հայտարարել է, որ եթե Թուրքիան դառնա Եվրամիության (ԵՄ) անդամ, ապա հնարավոր է իր երկրում նույնպես հանրաքվե անցկացվի՝ պարզելու համար, թե արդյոք Ավստրիան կկամենա մնալ ԵՄ-ի կազմի մեջ:
Ինչպես հաղորդում է թուրքական «haberler» լրատվակայքը այդ մասին Ավստրիայի վարչապետը հայտնել է պետական հեռուստաընկերության եթերով հեռարձակվող ZIB2 հաղորդման ժամանակ:
Թուրքական աղբյուրը նշում է, որ այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան դուրս եկավ ԵՄ-ի կազմից, Ավստրիայի կանցլերը դրա հետ կապված ասել էր.
«Այս որոշումը Մեծ Բրիտանիայի տնտեսությունում ծանր հետևանքների կհանգեցնի: Բայց մենք պիտի հարգանք ցուցաբերենք Մեծ Բրիտանիայի ընդունած որոշման նկատմամբ և այդ որոշումից առաջանալիք բացասական երևույթները հասցնենք նվազագույնի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |