Միջազգային08:32, 13 Հուլիս 2016
Էշ Շաբաբ իսլամիստական կազմակերպությունը Թուրքիային մեղադրել է Սոմալիի ժողովրդին թալանելու մեջ

«Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության համախոհ համարող ծայրահեղ իսլամիստական «Էշ Շաբաբ» կազմակերպության առաջնորդ Ահմեդ Դիրիյեն հայտարարել է, որ Թուրքիան Սոմալիի ժողովրդի թշնամին է:
Թուրքական «Haber7» լրատվակայքը, հղում անելով «AFP» լրատվական գործակալությանը, նշում է, որ հուլիսի 12-ին Դիրիյեն ձայնային հաղորդագրություն է հրապարակել, որտեղ խոսում է նաև Թուրքիայի մասին:
Նշյալ ձայնային հաղորդագրության մեջ «Էշ Շաբաբ»-ի առաջնորդը խոսելով Թուրքիայի մասին, ասել է. «Թուրքիայի կառավարությունը այս ազգի թշնամին է: Սոմալիի տնտեսությունը այսօր նրանց միջամտության պատճառով ամբողջովին փլուզվում է: Թուրքիան Սոմալիի տնտեսությունը զավթել է»:
Նա հավելել է, որ թուրքական իշխանությունների նպատակը Սոմալիի ժողովրդին աղքատացնելն է:
Հիշեցնենք, որ 2013թ. հունիսի 27-ին Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում թուրքական դեսպանատան վրա զինված հարձակում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով անվտանգության աշխատակիցներից մեկը զոհվել էր, ևս 3 ոստիկան վիրավորվել էին: Տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր նույն «Էշ Շաբաբը» կազմակերպությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |