Միջազգային10:49, 13 Հուլիս 2016
Գերմանացի պատգամավորը լքել է թուրք-գերմանական խորհրդարանական խումբը

Գերմանիայում իշխող կոալիցիայի մաս կազմող «Քրիստոնյա - սոցիալիստական միություն» կուսակցության պատգամավոր Ռայներ Մայերը հրաժարվել է Բունդեսթագում թուրք-գերմանական խորհրդարանական խմբում իր զբաղեցրած դիրքից: Թուրքական իշխանամետ «Yeni Akit» թերթի կայքի տեղեկացմամբ՝ խորհրդարանական խմբի նախագահ Միշել Մյունթեֆերինգին ուղղված գրավոր հրաժարական դիմումում գերմանացի պատգամավորը մասնավորապես նշել է, որ Թուրքիայի հետ երկխոսությունն անիմաստ է համարում:
Թուրքիայի՝ Ինջիրլիք ռազմաբազայում գտնվող գերմանացի զինվորների հետ Բունդեսթագի պատգամավորների տեսակցությունն արգելելու վերաբերյալ Մայերը հետևյալ մեկնաբանությունն է արել. «Դա արդար հիմնավորում չունեցող, անիմաստ սադրանք է»:
Մայերը ընդգծել է, որ ինքը հիասթափված է նաև թուրք պատգամավորներից, որոնցից այս հարցում ավելի շատ աջակցություն էր ակնկալում:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանը գրեթե միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Դրանից հետո Թուրքիան արգելեց գերմանացի պատգամավորին՝ այցելել Ինջիրլիք ռազմաբազա, որտեղ ծառայում են նաև գերմանացի զինվորներ: Հուլիսի 8-9 ՄԱԿ-ի գագանաժողովի ընթացքում Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելին ևս չհաջողվեց Էրդողանից Ինջիրլիքի այցելության թույլտվություն ստանալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |