• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 18:43
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային09:06, 15 Հուլիս 2016

Էրդողանը դատապարտել է Նիցցայում տեղի ունեցած ահաբեկչությունը և զորակցություն հայտնել Ֆրանսիային

Էրդողանը դատապարտել է Նիցցայում տեղի ունեցած ահաբեկչությունը և զորակցություն հայտնել Ֆրանսիային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն դատապարտել է Ֆրանսիայի Նիցցա քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունը, որը խլել  է 84 մարդու կյանք:

Ցավակցելով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին՝ Էրդողանը հայտնել է, որ  Թուրքիան այս ծանր օրերին Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի կողքին է:

Ընդգծել է, որ Նիցցայում ահաբեկչական հարձակումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ անհրաժեշտ է վճռական ու հետևողական  կերպով պայքարել ահաբեկչության դեմ:

Ըստ նրա՝ ահաբեկչությունը կրոն, ռասա և ազգություն չունի, իսկ Նիցցայի դաժան ահաբեկչությունը կամակերպիչները ոչ մի առնչություն չունեն մարդկայնության հետ: Էրդողանն ակնկալում է, որ բոլոր նրանք, ովքեր ահաբեկչության նկատմամբ անվճռական դիրքորոշում ունեն, Նիցցայի դեքպերից անհրաժեշտ դասերը կքաղեն:

«Արդեն բոլորս պետք է տեսնենք, որ ահաբեկչական կազմակերպությունների համար տարբերություն չկա Թուրքիան է, թե Ֆրանսիան, Իրաքը, թե Բելգիան, Սաուդիան Արաբիան, թե Ամերիկան»,- շեշտել է Թուրքիայի նախագահը:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին ֆրանսիական Նիցցա քաղաքում բեռնատարը մխրճվել է Բաստիլի գրավման օրը նշող մարդկանց ամբոխի մեջ: Բեռնատարը մոտ 2 կիլոմետր անցել է՝ վրաերթի ենթարկելով մարդկանց: Նշվում է, որ մեքենայից նաև կրակել են մարդկանց ուղղությամբ: Զոհվել է 84 մարդ, վիրավորների թիվը հասնում է 100-ի:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}