Միջազգային08:48, 18 Հուլիս 2016
Իսրայելի վարչապետը՝ թուրք-իսրայելական հարաբերությունների մասին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ չնայած Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին, այնուամենայնիվ, սպասվում է, որ Թուրքայի և Իսրայելի միջև ստորագրված երկկողմ հարաբերությունների կարգավորման համաձայնագիրը կշարունակի ուժի մեջ մնալ:
Թուրքական «Habervaktim» լրատվական կայքը, հղում անելով Իսրայելի վարչապետի մամուլի ծառայությունից արված գրավոր հայտարարությանը, նշում է, որ Նեթանյահուն Թուրքիայում տեղի ունեցածի մասին խոսել է կառավարության նիստի ժամանակ:
Մասնավորապես ասել է. «Իսրայելի և Թուրքիայի միջև վերջերս ստորագված համաձայնագրով նախատեսված գործընթացը ենթադրում ենք, որ կշարունակվի՝ չնայած Թուրքիայում տեղի ունեցած դրամատիկ իրադարձություններին»:
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Թուրքիան և Իսրայելը ստորագրել էին երկկողմ հարաբերությունների կարգավորման համաձայնագիր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |