• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 18:42
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային13:51, 18 Հուլիս 2016

Մահապատիժ կիրառող որևէ երկիր չի կարող ԵՄ անդամ լինել

Մահապատիժ կիրառող որևէ երկիր չի կարող ԵՄ անդամ լինել

Եվրամիության (ԵՄ) արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին անդրադարձել է Թուրքիայում մահապատժի վերականգնման հնարավոր հետևանքներին: Թուրքական ընդդիմադիր «T24.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մոգերինին մասնավորապես հայտարարել է. «Որևէ երկիր, որը կրկին վերադառնում է մահապատժին, չի  կարող Եվրամիության անդամ լինել»:

ԵՄ գերագույն հանձնակատարը հիշեցրել է, որ Թուրքիան Եվրախորհրդի անդամ է և պարտավորված է հավատարիմ մնալ  Մարդու իրավունքների հռչակագրին: Մոգերինին նաև կոչ է արել Թուրքիային՝ մինչև վերջ հավատարիմ մնալ սահմանադրական սկզբունքներին և ԵՄ-ի անունից ևս մեկ անգամ ընդգծել է օրենքի գերակայության կարևորությունը:

ԵՄ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել Թուրքիայում այս օրերին տեղի ունեցող զարգացումների առթիվ և նշել, որ անհրաժեշտ  է երկրում ապահովել ժողովրդավարություն և  հարգանք մարդու  հիմնարար իրավունքների նկատմամբ:

Իսկ ԱՄՆ պետքարտուղարը ընդգծել է, որ ԱՄՆ-ը և ԵՄ-ն Թուրքիային կոչ են անում ապահովել երկրում օրենքի գերակայությունը: Քերին նշել է, որ ԱՄՆ-ը աջակցում է Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպիչների պատժումը, սակայն կոչ է անում ձախողված գործողությունից հետո երկրում կարգը վերականգնելիս «շատ հեռուն չգնալ»:

«Ժողովրդավարությունը ՆԱՏՕ-ի անհրաժեշտ սկզբունքներից է: ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թուրքիայում նախաձեռնված և կարճ ժամանակում ճնշված ռազմական հեղաշրջման փոձից հետո երկրի տարբեր շրջանակների կողմից առաջարկներ արվեցին՝ մեղավորների համար մահապատիժ սահմանելու վերաբերյալ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ իշխանությունն ու ընդդիմությունը համատեղ կքննարկեն մահապատժի առաջարկը և կարճ ժամանակում որոշում կկայացնեն: Իսկ վարչապետ Բինալի Յըլդըրըմը տեղեկացրեց, որ մեջլիսը պատրաստվում է քննարկել երկիրը ցնցած նմանօրինակ դեպքերի պարագայում օրենքի հնարավոր լրամշակումների հարցը: 

Նշենք նաև, որ Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Քուրցը ևս այսօր հանդես էր եկել հայտարարությամբ՝ զգուշացնելով Թուրքիային, որ մահապատժի վերականգնումը կխափանի Թուրքիայի եվրաինտեգրման բանակցությունները:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
13:33, 16 սեպ
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը
12:06, 15 սեպ
Ստամբուլի օդանավակայանն իր ծանրաբեռնվածությամբ աշխարհում 5-րդն է, Եվրոպայում՝ 1-ինը

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}